Announcement

Collapse
No announcement yet.

Vahe Avetian

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vahe Avetian

    www.vernatun.org

  • #2
    Հայաստանի ժամանակակից համառոտ պատմությ&#

    - Անմահ, անժառանգ լինես Մհեր…
    - Քակեմ քու քոփակ տիրու հոր ըղեղ Դավիթ…



    Հայաստանի ժամանակակից համառոտ պատմություն

    Հայաստանի ժամանակակից պատմությունը կարելի է շարադրել մի քանի տողով: Ներքևներն այլևս չեին ուզում, վերևներն այլևս չեին կարող, բայց ներքևվներն էլ չեին կարող ու վերևվներն էլ չէին ուզում: Կարող էին միայն մեջտեղները, որովհետև միայն նրանք են դպրոց գնում, և ուզեցին, երբ վերևներն ու ներքևները դավադրաբար միացան ու խաբեցին մեջտեղներին՝ իբր ուզում են: Մեջտեղները համարեցին սեփական ժողովրդի (վերև-ներքև) ցանկությունը օրենք և երկնեցին երկիր Նաիրի, որը հետները տարան, երբ ներքևներն ու վերևները համարեցին աշխատանքն ավարտված ու միահամուռ լծվեցին մեջտեղներին երկրից հալածելուն: Երբ հեռացան դպրոց գնացած մեջտեղները, մնացին միայն դպրոց չգնացած ներքևներն ու վերևները, որոնք ուզում-չեն ուզում, իրար բարձրացնում-իջեցնում են, բայց միևնույնն է չեն կարողանում:

    Սա է Հայաստանի ժամանակակից պատմությունը և ինչու՞ ոչ հնագույնն ու հարատևը: Չէ՞ որ մեր պատմությունը սկսում է այն օրից, երբ իրեն ներքևում զգացած ու դպրոց չգնացած Հայկը (Կայենը) սպանեց (օտարեց) եղբորը՝ Բելին (Աբել), գորովհետև Հայկը չեր ուզում, իսկ Բելը հավանաբար չեր կարող:

    Իսկ նրանց արանքն ընկած մեջտեղները…

    Սա համաշխարհային պատմության, ժողովուրդների մեծ տեղաշարժին վերաբերող բնագավառից է, բազում հատոր կպահանջի, այնպես որ թողնենք դա մեկ ուրիշ առիթի, իսկ Հայաստանի ժամանակակից և անգամ ամբողջ հնագույն պատմությանը վերադառնալով նշենք կրիկին անգամ, որ այն կարելի է շարադրել մի քանի տողով և անգամ մեկ նախադասությամբ՝

    Հայկը սպանեց Բելին (Կայեն-Աբել)

    2006-08-06, Սթոքհոլմ



    WORLD COMMITEE OF ARMENIAN SUPPORTERS OF LEBANESE RESISTANCE CALL ON TO RAISE VOICE OF PROTEST AGAINST WAR IN LEBANON

    I want to see this committee condemning human right abuses in Armenia first.
    Until then: FUCK OFF!
    More: Fuck all Armenian world committees, structures, organizations and all their members.

    2006-08-16, Stockholm



    The inflow of money transfers from abroad into Armenia via banking system during 2003-2005 totaled to 580 mln USD annually or about 15.5% of GDP

    The cash flow to the country in the pockets of the tourists, who do not like the robber taxes of Armenian banks, is much larger.
    These facts are never considered, when the domestic "jortats berans" are telling that those in Diaspora shall not decide. They even don’t understand that they survived those 15 last years thanks to the cash they had and still have form abroad.

    Cut the shit for a month and let them see for real who is deciding.

    2006-08-17, Stockholm

    Comment


    • #3
      Վարդավառ - Յոբ տվոյու մատ, ֆաք յու, ֆան վան գ&#1400

      Վարդավառ - Յոբ տվոյու մատ, ֆաք յու, ֆան վան գուլո, պուտաա՜…

      Իմ զավակները Վարդավառ չտեսան: Նրանք մեծացան Նուրդենում, վիկինգների հետ ու զբաղված էին ամբողջ ժամանակ վիկինգներին ցուցադրելով, որ բաղդասարները փաթթած ունեն վիկինգներին էլ, պինգվիններին էլ, և ում ասես, ով ասի մեր ասածը ճիշտ է, որովհետև մենք ծնվել ենք սարի էս կողմում, կամ ճիճու Նանեի թոռներն ենք:

      - Քակիմ ձեր տիրու հոր ըղեղ.

      լսել եմ ես նրանցից անխտիր, բոլոր նրանց մանկական կոնֆլիկտները կողքից լսելիս ու մտածել.

      - արա՜, էս գենետիկան կարող ա վսյո տակի ճշգրիտ գիտություն ա՜: Էս լակոտները տարբերվում են միայն համագեղացիներից նրանով, որ քակեմ տիրու հոր ըղեղն ասում են չորսը լեզվով, բայց ասում են նույն բանը անփոփոխ՝ յոբ տվոյու մատ, ֆաք յու, քնուլլար դին մամա, ֆան վան գուլո, պուուտաա՜…

      Էս հայրենակիցներս էլ ասում են խելքի արի Վահե:

      - Այ բալամ, մի հատ դուք խելքի եկեք, մի պահ կանգ առեք, ուշադիր նայեք ձեր սեփական երեխաներին:

      Երեխաներից ներողություն եմ խնդրում «սեփական» բառի համար, բայց ոչ երբեք հայհոյանքի: Ընդհակառակը՝ հայրենակիցներիս երեխաներին հավերժ երախտապարտ եմ բազմալեզու հայհոյանքի համար, որը նրանք ամեն օր շաղ են տալիս ինթերնետում, մի քանի տասնյակ լեզվով, իմ համայն, տրանսկոնտինենտալ մայրենիքում՝ Հայքում, ուր ես մի անգամ ուխտի բերեցի իմ վիկինգ-բաղդասարներին՝ երկաթե խաչերով մկրտվելու:

      Երևան մտանք ուխտի տասներորդ օրը, գզվրտվող սլավոնաստաններից ու վայրագ ու սոված աբխազ-վրաստաններից հետո, Ավետյաց երկիրն ընդունեց զավակներիս Վարդավառով, պայծառ առավոտով, իրար ջրող ու հռհռացող մեծերով ու փոքրերով:

      - Պապ էս ինչ ա՞:

      - Վարդավառ ձագ ջան:

      - Պապ, չե՞ն ջղայնանում մարդիկ, որ իրենց ջրում են:

      - Չէ բալես, չեն ջղայնանում, իրենք էլ են ջրում, շոգ է, ջրիկը մաքուր է, խմելու է, հաճելի է: Ինչու՞ բարկանան:

      Փոքրիկ նահապետը կվազի բակ այդ օրը, կջրի բոլորին ու կջրվի, կփոխանակի բազում թուղթ գույզգույն, տարբեր նկարներով, կիմանա, որ նրանք դա անվանում են դրամ, հետո կփոխանակի ամենը տասը դրամանոցների հետ, մեկը մեկին, նկարը նկարի դիմաց, որովհետև տասը դրամանոցի նկարը նրան ամենաշատն էր դուր գալիս: Նա այդպես էլ չի հասկանա, որ դրամը փոքեմոն չէ, նկար չէ պարզապես, որը փոխանակում են երեխաները վարդավառին:

      Նա կհեռանա սրտում տանելով մի երկիր, որտեղ հավերժ Վարդավառ է ու մարդիկ չեն բարկանում իրար ջրելու համար ու բարեկամաբար փոխանակում են սիրով, նկարազարդ թղթիկներ ու չի կռահի երկար ժամանակ, որ նրանց համար դրանք լոկ թվեր են, նկարներին վաղուց չի նայում ոչ ոք, իսկ իրեն խաբում էին հերթական տուփոյ ախպարի նման:

      Նա դեռ չի հասկանում, նա դեռ մանուկ է ու ապրում է տրանսկոնտինենտալ ու անգամ տրանսգալակտիկական ՀԱՅՔՈՒՄ, բայց հասունանալու է անշուշտ ու ասի անխուսափելիորեն իր անփոփոխ ու բազմալեզու «քակիմ ձեր տիրու հոր ըղեղը»:

      Յոբ տվոյու մատ, ֆաք յու, քնուլլար դին մամա, ֆան վան գուլո, պուտաա՜…

      2006-07-21, Սթոքհոլմ



      Dear Vahe,

      Thank you for your interest in the Armenia Diaspora III Conference.
      Unfortunately, we do not currently have the financial means which would
      permit us to offer complimentary participation to the Conference. We
      appreciate your understanding.

      Thank you.

      Armenia Diaspora Desk
      Ministry of Foreign Affairs
      2 Republic Square, Yerevan 375010




      I was not expecting your invitation. Quite the opposite: I was expecting to get the answer I got, but I think it was important to fix in the history, that the first dual citizen of Armenia, the war veteran, politician, public servant and writer Vahe Avetian asked for invitation and was not invited to the Diaspora conference and the explanation was:

      - There is no enough money for your attendance...

      The structures called governments, robbed millions of Armenians in the motherland and Diaspora but steal they explain their policy of isolation and exclusion with tribal phrases like the one above...

      You do not need to be intelligent, educated, brilliant to attend an Armenian conference. You need to have the money to buy it, because it is not for Armenians, or not for all of them, but for those who buy, and those who buy do not need to be Armenians necessarily:
      It's enough to have the money...

      Vahe

      www.vaheavetian.org
      www.vernatun.org

      Comment


      • #4
        Հայաստանը շախմատային երկիր է

        Հայաստանը շախմատային երկիր է

        «Հայաստանը շախմատային երկիր է». - կարդում եմ ու հիշում բազում բարեկամիս քաղաքական այր դարձած այսօր, որոնք կարծում են, որ քաղաքականությունը շախմատ է, իրենք խաղացող ու կյանքը հավերժ մի պարտիա, որն անպայման պետք է հասցնել փայլուն ավարտով հաղթանակի: Տաղանդաշատ մեր եղբայրների հաջողությունները միջազգային ասպարեզներում բենզին լցրին արդեն մոլեգնող ղումարին, որովհետև հաստատվեց, որ մենք, 10 միլյոն գնչուացած, դպրոց չգնացածներս շախմատային ազգ ենք: Օլիմպիական հաղթանակը ցեմենտեց անսասան հավատը ղումարի ու սեփական իրավացիության նկատմամաբ, որովհետև այրերը սկսեցին իրենք իրենց ցույց տալ ու նայել հեռուստատեսությամբ, աշխարհահռչակ շախմատիստների հետ ֆռֆռալիս ու կարծեցին, որ նույնքան խելացին են, որքան նրանք:

        Ես շախմատ խաղալ սովորեցի վաղ մանկուց, իմ դասարանցի ընկերոջից, որը բլից խաղից Եվրոպայի չեմպիոն էր: Նա դեռ մանուկ հասակում ինձ բացատրեց, որ շախմատ խաղացողը, ինչպես ցանկացած այլ ղումարբազ, պարտված է նախորոք, եթե «կրուպյե» չէ, որովհետև խաղում է փակ համակարգում, որտեղ հակառակորդին նախորոք հայտնի են բազում նախնական տվյալ: Նման պայմաններում խաղն անշուշտ հետաքրքիր է, ուղեղ մարզող միջոցառում, բայց վստահաբար պարտված նախորոք, որովհետև շախմատը չի ավարտվում քո փայլուն հաղթանակով անպայման, եթե դիմացինդ նունյպես փայլուն է, այլ մոտենում է վերջապես ռեֆերին ու կանգնեցնում ժամացույցը և զուր են լինելու ձեր բոլոր փաստարկները տաղանդի, խելքի, լավ ծրագրերի, բարի կամեցողության ու միջազգային դրության վերաբերյալ: Նա լավագույն դեպքում քաղաքավարի կժպտա ու կասի.

        - «Սե լավի մսյո», ձեր ժամանակը սպառված է.

        ու կհաստատի կրկին անգամ վաղուց հայտնի ճշմարտությունը.

        Ժամանակը տնօրինում է ռեֆերին, բայց ոչ երբեք շախմատիստները ու սին են նրանց բոլոր պատրանքներն այդ մասին, անգամ եթե ինքնախաբեության համար վերանվանեն ժամանակը տեմպի:

        Եվրոպայի չեմպիոն իմ ընկերոջն առաջին ագամ հաղթեցի 12 տարեկանում ու այդ օրվանից հաղթած եմ: Ես դադարեցրի նրա հետ խաղալը: Ավելին՝ դադարեցրի ընդհանրապես շախմատ խաղալը, որովհետև աշխարհի չեմպիոն դառնալ պատրաստվողներից բացի, մնացյալ բոլորը սադի ղումարբազ են, բայց ոչ երբևէ շախմատիստ: Այս տեսակն ինձ չի հավատում, ոչնչի չի հավատում ընդհարապես, միայն ստավկա է անում ու հույսով սպասում, որ կրուպյեն կդադարեցնի մի օր ոչ իր ժամանակը: Ղումարբազ է, չի կարող ուրիշ կերպ, փակ համակարգում է խաղում:

        Իսկ իրական կյանքում, փակ համակարգերից ու խաղերից ան դին, զարթնելու է անպայման մի այգեպան, դնի ցախավելն ուսին, գնա աշխատանքի ու այգում նստած շախմատիստներին ասի մշտնջենական դարձվածը.

        - Տղերք, այգին փակ է, դրեք ձեր շախմատները թևներիդ տակ ու հայդե դեպի տուն:

        Ես շախմատ չեմ խաղում,
        Կյանքը շախմատ չէ,
        Մարդիկ ֆիգուրներ չեն
        Տախտակին շարված,
        Երկիրը Հայաստանը չէ,
        Հայքն է,
        Երկիր չէ, տերություն է,
        Երկիր ը մոլորակ է
        Շախմատային չէ, իրական է,
        Երբ իրական չէ,
        Շախմատ չէ, հոգևոր է,
        Փակ համակարգ չէ,
        Անցյալը բաց է,
        Ապագան նույնպես,
        Ներկան ազատ է …

        Ես շախմատ չեմ խաղում,
        Ոչինչ չեմ խաղում:
        Ես լրջորեն ապրում եմ
        Բաց տարածքներում
        ՈՒ բոլրոր անխտիր
        Շախմատիստներին
        Լուրջ զգուշացնում եմ.

        - Ես չեմ խաղում փակ համակարգերում, որովհետև հաղթել եմ Եվրոպայի չեմպիոնին մանկուց, կարիք չունեմ ինքահաստատման: Ես չեմ խաղում ընդհանրապես և իմ ուսուցիչները շախմատիստներ չեն, պոետներ են, բաց տարածքների աննախապայման մտածողները, որոնք անպայման հենց էն այգեպանն են, որ կգա աննշմար ու անպաճույճ, ցախավելն ուսին ու կասի անխուսափելիորեն.

        - Տղերք, այգին փակ է, դրեք ձեր շախմատները թևներիդ տակ ու հայդե դեպի տուն:

        Իսկ եթե հանկարծ որևէ թոշակառու ինքնակարծ շախմատիստ հոխորտա այնուամենայնիվ ու փորձի հպարտանալ ու ներքաշել այգեպան-պոետին խաղիկ-մաղերի մեջ, կհետևի անմիջապես, ինչպես միշտ նախկինում.

        Եսլի նա նաս պապրյոտ օն մատոմ
        Տո մի չերեզ բեդրո զախվատոմ,
        Իլի շագ՝ կոնյոմ պո գոլովե…
        (հիշողությամբ)

        2006-07-16, Սթոքհոլմ

        Բանաստեղծ Վլադիմիր Վիսոցկուն


        Էշի տղության մի անդադար կարուսել

        Մեզնից յուրաքանչյուրի եղբայրը, հայրը, պապը, կամ ցեղային ուրիշ ավտարիտետ՝ կարող է շարքային էշի տղա եղած լինել իր ամբողջ կյանքում և անգամ սերնդե սերունդ էշի տղերքի ընտանիքներ են եղել ու կան շուրջներս: Ով այս մտքի հետ համաձայն չէ, թող անմիջապես գիրքս շպրտի լուսամուտից դուրս, կամ վառարանը և այլևս չհիշի անունս բոլորովին: Նմանն անկասկած երջանիկ մեկն է, շրջապատված միայն սիրելիներով ու կարիք չունի փչացնելու իր տպավորությունները, իր դրախտավայրի նկատմամբ ունեցած: Սա չի վերաբերում հայերիս միայն: Շարքային էշի տղերք են բազում ցեղերի, բազում զավակներ անկասկած, բայց տրիբիալ միջավայրերում դա հազարապատիկ անտանելի է, որոևհետև ուղիղ համեմատական էշի տղության սաստկությանը հարգվում է ախպերը, պապան, պապին կամ հոպարը և այդ հարգանքը էշի տղաբար պարտադրվում է հարևաններին, ողջ հանրապետությանը, իսկ երբ էշի տղերքը սկսում են համատարած ղեկավարել՝ բարձրանում է անգամ նրանց միջազգային վարկը ու նրանք երկնել կարող են ու երկնել էն պարբերաբար, ծրագրեր, որոնք պարտադրվել են քեզ, ձագերիդ, սերունդներիդ ու դարձրել կյանքդ, անցյալդ, ներկադ, ապագադ, էշի տղության մի անդադար կարուսել:

        2006-07-15, Սթոքհոլմ

        Comment

        Working...
        X